Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Առաջին հայացքից սովորական մարազմ է, բա՞յց…

Առաջին հայացքից սովորական մարազմ է, բա՞յց…
11.05.2025 | 14:09

Պատերազմի ժամանակ ողջ ազգին էշի տեղ դրած էս սրիկա ոչնչության կողմից արտաբերված էս միտքը առաջին հայացքից սովորական մարազմ է, սակայն խորքում ունի հստակ նպատակադրումներ:

ԱՌԱՋԻՆ

Նսեմացնել ֆաշիզմի ջախջախման գործում հայ ժողովրդի դերակատարումը հրամցնելով այն, որ գրավված տարածքների ժողովուրդներին միլիոններով համակենտրոնացման ճամբարներ ուղարկած Գերմանիան, «ազատարար» դերակատարում էր ունենալու:

ԵՐԿՐՈՐԴ

Դրական ֆոնի ներքո ներկայացնել Նացիստական Գերմանիային, որի ղեկավար Հիտլերի պես ճիվաղը Երկրորդ աշխարհամարտը սկսելուց առաջ հայտարարում էր.

«Ով է այսօր հիշում հայերի կոտորածները»:

ԵՐՐՈՐԴ

Վերոգրյալից ելնելով բացահայտ կերպով արդարացնել Նացիստական Գերմանիային և իր հանցագործությունները:

ՉՈՐՐՈՐԴ

Հանուն Հայաստանում առկա «հակառուսականության» ֆոնի ավելացման նպատակադրման համատեքստում ակնհայտորեն կեղծել պատմական փաստերը, դիտավորյալ կերպով «մոռացության» մատնելով Գերմանիայի դաշնակից թուրքական բանակի փաստաթղթավորված հրամանները Ստալինիգրադի անկման պարագայում հարձակվել Կովկասի ուղղությամբ:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ